Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 2

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 2
11.12.2025 | 11:23

Սկիզբը՝ այստեղ

Պետք է մեզ հետ խաչ ունենանք ու Նիկոլ հայադավին տեսնելիս առաջ մեկնենք, ինչպես կվարվեինք Սատանային հանդիպելու պարագայում

Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) կողմից սանձազերծված, հրեշավոր կեղծիքներով, զրպարտություններով, վայրահաչությամբ ուղեկցվող պատերազմը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի և այլ հոգևորականների դեմ չէ միայն, այլ նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ավելին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, իսկ խորքում նաև մեր ազգային կրոնի՝ քրիստոնեության դեմ է: Նիկոլ հայադավի բարբաջանքները, վայրահաչությունները լսելիս, գրառումներն ընթերցելիս հենց այդ համոզմունքն է ձևավորվում: Սատանայապաշտ Նիկոլից ուրիշ բան չէր կարելի սպասել:

Ինչպես նշել ենք նախորդիվ, շարունակվում են Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդեպ մարտահրավեր հանդիսացող Հայաստանյան զարգացումների առնչությամբ Հայաստանի, հայկական սփյուռքի, ինչպես նաև արտերկրի օտարազգի հասարակական, քաղաքական գործիչների, հոգևորականների, փաստաբանների, մտավորականների, պարզապես մտահոգ անձանց և նույնիսկ պետական նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների քննադատող ու Հայաստանի իշխանություններին դատապարտող հայտարարությունները, մեկնաբանությունները և կոչերը:

Արձագանքելով վերջին շրջանի իրադարձություններին, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Թուրքերը հարձակվել են հայերի վրա։

Թշնամին գրոհում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Իսլամի հետևորդները դատում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան հայրերին։

Մասիսը Փաշազադեի ցանկությունները իրականացրեց։

Փաշինյանը վերացնում է Հայ Եկեղեցու գործոնը, դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, քանդում է վերջին հենասյունը, որի վրա մի կերպ կանգնած է հայկական պետությունն ու պետականությունը։

Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար, որ գան բնակվեն ու իրենց ազատ և անկաշկանդ զգան, ընկճված ու ճնշված չլինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությամբ ու դոմինանտությամբ։ Որ գան հիմնվեն ու մզկիթ սարքեն և նամազ կանչեն առանց վախելու։ Որ գան հաստատվեն հայ հողի վրա առանց խոչնդոտ։

Անտարբեր ապրող իմ հայ ժողովուրդ, եթե դու այսօր չպաշտպանեցիր քո Եկեղեցին` վաղը քո ձեռքով մզկիթ կսարքես թուրքերի համար։ Եթե դու այսօր զօրավիգ չեղար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն` վաղը ստիպված հանդուրժելու ես թուրք֊ադրբեջանական մզկիթների առկայությանը։ Եթե դու այսօր նեցուկ ու թիկունք չեղար Հայ Եկեղեցու սպասավորներին` Դպիրից մինչև Կաթողիկոս, ուրեմն վաղը դու ոզես չուզես կհանդուրժես թուրք մոլաներին։

Հ. Գ. Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, ով կալանքի որոշում է կայացրել #Բագրատ_Սրբազան ֊ի, #Միքայել_Սրբազան ֊ի, #Արշակ_Սրբազան ֊ի մասով։

Դու ի՞նչ խղճով ես հաց կտրում Մասիս, դու վո՞նց ես հանգիստ քուն մտնում Մասիս։

#Մասիս_Մելքոնյան ֊ը #նիկոլ_փաշինյան ֊ի գաղափարակից ու գործընկեր #Արամ_Սարգսյան ֊ի քաղաքական հայացքների կիսողն է»։

ՔՊ թուրքախունտայի եկեղեցիներ մուտքն ու գրավումը բարբարոս սելջուկների նման ասպատակություն է համարել, «Քեմալական պայմանագիրը» թուրքախունտայի հետ նույնականացրել ամերիկաբնակ քահանա տեր Սերոբ Ազարյանը:

«ՔՊ թուրքախունտայի եկեղեցիներ մուտքն ու գրաւումը բարբարոս սելջուկների նման ասպատակութիւն է Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու դէմ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է տեր Սերոբ Ազարյանը:- Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք։

Նրանց միացած ամէն մի տիրադաւ եպիսկոպոս կամ քահանայ առանց տեղի թեմական առաջնորդի թոյլտւութեան կարգազանց է, պառակտիչ եւ հերետիկոս Եկեղեցու կանոնական տեսանկիւնից։ Նրանց բռնի ուժով եկեղեցիներ գրաւումը թշնամական քայլ է Եկեղեցու ամէն կանոնի, օրէնքի, եւ բարոյականութեան դէմ։

Կոչ եմ ուղղում իրենց ենթակայ, եւ ամէն տիրադաւի թեմերի քահանաներին եւ հաւատացեալներին չենթարկուել որեւէ հերետիկոսի քայլերին, եւ մնալ հաւատարիմ Աստուծոյ ձայնին որպէս տաճար Ս. Հոգւոյն, անսալ Հայրենիքի կոչին որպէս նուիրեալ մարդ, եւ անսասան հաւատարիմ մնալ Հայց. Առաքելական Ս. Եկեղեցւոյ՝ իր դէմս Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ ազգընտիր Վեհափառ հայրապետին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Հայրենիքը վտանգուած է, եւ որպէս նոր Աւարայրի ուխտեալ ժողովուրդ, հարկ է որ բոլորով սրտիւ մերով հաւաքուենք, ամուր բռուցքուենք եւ կանգնենք մեր Մայր Եկեղեցու, Վեհափառ հայրապետի ու զինուորեալ հոգեւորականութեան կողքին։

Սփիւռքից՝ ԱՄՆ-ից, մեր անվերապահ զօրակցութիւնը, սէրն ու հաւատարմութիւնը բոլոր նուիրեալ, սիրելի հոգեւորականներին եւ ժողովրդին»։

Ինչպես նկատելի է, թե՛ Արմենակ Դանիելյանը, թե՛ տեր Սերոբ Ազարյանը Նիկոլ հայադավին և իր ոհմակին թուրքերի հետ են նույնացրել:

Նրանց հետ, ըստ էության, համամիտ չէ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Արտակ Ռևազյանը՝ նշված սոցիալական ցանցում կատարած հետևյալ գրառմամբ.

«Այս անօրենների նողկալի արարքը եկեղեցու նկատմամբ, չեն արել անգամ թուրքական զորքերը 1918-ին եւ 1920 – 21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ, ու ոչ էլ բոլշևիկները՝ նույնիսկ՝ 1937-1938 թվականներին։

Եվ այս տրագիֆարսը կշարունակվի դեռ երկար ժամանակ, քանի որ գահին նստածը անաստված սրբապիղծ արարած է…

Ճշմարտության և խղճի բանտարկյալները…»:

Այո, Նիկոլ հայադավը անաստված սրբապիղծ արարած է, և Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել մեր Եկեղեցու և հայերիս վրա:

Հայաստանում և հատկապես մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ օրերս իրենց խորագույն անհանգստությունն են հայտնել և իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ տարբեր աստիճանակարգություն ունեցող եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը դատապարտելի համարել նաև Ուկրաինայի Հայոց թեմի բազմաթիվ քահանաներ: Նրանց հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Մեր խորագույն անհանգստությունն ենք հայտնում Հայաստանում և հատկապես մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը, որը ցավալիորեն արտահայտվում է իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ:

Մենք՝ հոգևորականներս ուխտ ենք անում խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, հնազանդվել և կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ուղիղ հաջորդականությամբ բազմած Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վերոնշյալ հնազանդությունը արտահայտվում է նաև եկեղեցական արարողությունների և հատկապես Սուրբ Պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի, թեմակալ առաջնորդի ինչպես նաև Հայաստան աշխարհի հիշատակմամբ: Միտումնավոր կերպով այս հատվածի զեղջումը համապատասխանաբար հրաժարումն է տրված ուխտից:

Ուկրաինայում հոգևոր սպասավորություն իրականացնող քահանաներս մեր որդիական խոնարհումն ու հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Կոչ ենք անում մեր հոգևոր եղբայրներին և մեր Սուրբ եկեղեցու հավատացյալներին անշահախնդիր կերպով հավատարիմ մնալ մեր Մայր Եկեղեցուն»։

Վերոնշյալ հայտարարությամբ հանդես են եկել Դնեպր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ ավգ. քահանա Բաբուճյանը, Չերկասի քաղաքի Սրբոց Թարգմանչաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Շահնազարյանը, Օդեսա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը, Չերնովցի քաղաքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Շահնազարյանը, Խարկով քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Ադամյանը, Նիկոլաև քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Յապարյանը, Լվով քաղաքի Սուրբ Աստվածածնի Վերափոխման առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը, Զապորոժիե քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը, Կիևի Սրբոց Նահատակաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 94

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ